Անձնականը՝ ժամանակների արանքում․ Կուարոնի «Ռոմա»-ն

Փրփրաջրի արտացոլանքի մեջ երևում է երկինքը, անցնում է ինքնաթիռ... կադրից դուրս մեկը փրփրաջուրը տարածելով մաքրում է հատակը, արտացոլանքը կորում է, նորից վերադառնում։ Այսպես է սկսվում մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը։  Անցողիկն ու փոքրը (ինքնաթիռը)՝ լայնի ու տրանսցենդենտալի (երկնքի) մեջ։ Նույն կերպ Կուարոնի կերպարները, նրանց անձնական ապրումներն ու փորձառությունները անցնում են ժամանակների միջով։  70-ականներ, Մեխիկո,... Continue Reading →

Ապոկալիպսիս հիմա և մի 60 տարի առաջ

1975 թվականին այս օրը ավարտվեց Վիետնամի 20-ամյա պատերազմը. վիետնամցիներն այն անվանում են «պատերազմ ամերիկացիների դեմ՝ հանուն ազգի փրկության»: Հյուսիսային և Հարավային Վիետնամների միջև նոմինալ պատերազմը, որը նշանավորվեց Հարավին «աջակցող» ամերիկյան զորքերի վայրագություններով, առնվազն 1 միլիոն 400 հազար վիետնամցիների կյանք է խլել։ Եվս 2 միլիոն 100 հազար մարդ վիրավորվել է։ Այս թվերի համեմատ ամերիկացիների կրած կորուստները... Continue Reading →

Գոդարի «Պատկերների գիրքը»․ աչքերի առաջ ու ականջների մեջ

Սեպտեմբերի 13-ին 91 տարեկանում մահացել է ֆրանսացի ռեժիսոր, «Նոր Ալիքի» ներկայացուցիչ Ժան-Լյուկ Գոդարը։  Մի քանի տարի առաջ եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակներում Երևանում ցուցադրում էին Գոդարի «Պատկերների գիրքը» ֆիլմը: Այս «կինո-էսսեն»՝ ինչպես սիրում են ասել կինոքննադատները, ռեժիսորի վերջին ֆիլմն է, Գոդարը այն նկարել է 87 տարեկանում։  Համատեղելով դասական ֆիլմերի ու լրահոսի կադրերը, որոնք հաճախ ձգված, չափից... Continue Reading →

Աղավնին նստել էր ճյուղին և մտորում էր կյանքի մասին

Երկար ժամանակ է ինչ ուզում էի գրել շվեդ կինոռեժիսոր Ռոյ Անդերսոնի «Աղավնին նստել էր ճյուղին և մտորում էր կյանքի մասին» (A Pigeon Sat on a Branch Reflecting on Existence) ֆիլմի մասին, բայց չէի կողմնորոշվում ինչ տեսանկյունից նայեմ ֆիլմին։ Մի կողմից Ռոյ Անդերսոնը հստակ շեշտում է ֆիլմում հերոսների շվեդ լինելու կարևորությունը, բայց մյուս կողմից էլ դա... Continue Reading →

Ֆրանսիական ավանգարդը մաքուր կինոյի փնտրտուքների մեջ, Ժերմեն Դյուլակ

Ավանգարդ բառը ֆրանսիական ծագում ունի, «ավան» նշանակում է առաջ ընկնել և «գարդ» նշանակում է շարք, այսինքն՝ շարքից առաջ ընկնել: Առաջին անգամ օգտագործվել է որպես գրականության ուղղություն՝ միտված արվեստի նորացմանը:  Ավանգարդը կինոարվեստի մեջ դարձավ ուղղություն 1920-ականների արևմտաեվրոպական կինոյի համար, որի նպատակն էր` փնտրել ֆորմալ միջոցներ կինոյի արտահայտչականության համար:  Առաջին ավանգարդիստական ալիքի ներկայացուցիչներից էր կին ռեժիսոր Ժերմեն... Continue Reading →

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started